ԵԼՔ 28:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ41 Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կօծես նրանց, կնվիրագործես նրանց ձեռքերն ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ41 Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին։ Կօծես նրանց, նրանց ձեռքերը կլցնես ու կսրբացնես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։ Տես գլուխը |
Ահարոնին կհագցնես սրբազան հանդերձանքը, կօծես նրան, կսրբագործես նրան, և նա ինձ համար քահանայություն կանի։ Կբերես նրա որդիներին, նրանց հանդերձանքներ կհագցնես, կօծես նրանց այնպես, ինչպես օծեցիր նրանց հորը, և նրանք ինձ համար քահանայություն կանեն։ Նրանց քահանայական օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական թող լինի»։