25 Մեղքերի քավության համար զոհաբերվող կենդանիների ճարպը թող դնի զոհասեղանին։
25 Եվ զոհասեղանի վրա այրի մեղքի զոհի ճարպը։
Կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի տակի բլթակը և երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կդնես զոհասեղանի վրա։
Նա սուրբ վայրում իր մարմինը թող լվա ջրով, հագնի իր պատմուճանը և դուրս գալով զոհաբերի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը, որով նա քաված պիտի լինի իր, իր ընտանիքի և ժողովրդի, ինչպես նաև քահանաների գործած մեղքերը։
Արձակման այծին առաջնորդողը վերադառնալով թող լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով և ապա մտնի բանակատեղի։
Ահարոնը իր մեղքի զոհ զվարակը թող զոհաբերի և դրանով քավի իր ու իր ընտանիքի մեղքերը։
Փրկության զոհից Տիրոջը թող մատուցեն փորի ճարպաթաղանթն ու փորոտիքի ամբողջ ճարպը,
Ապա թող հանի ամբողջ ճարպը և դնի զոհասեղանին։