Այս է օրենքը՝ անասունները և թռչունները, ինչպես ջրային, այնպես էլ երկրի վրա շարժվող ամեն մի կենդանի
ՂԵՎՏԱԿԱՆ 14:54 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս թող լինի օրենքը բորոտության ու գոնջության բոլոր ախտերի պարագայում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս է ամեն բորոտության ախտի, գոնջության, |
Այս է օրենքը՝ անասունները և թռչունները, ինչպես ջրային, այնպես էլ երկրի վրա շարժվող ամեն մի կենդանի
Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վերքը։ Եթե վերքի մազերը սպիտակել են, և վերքն ավելի խորն է երևում, քան մարմնի մաշկը, ուրեմն դա բորոտության վերք է։ Քահանան պետք է զննի և նրան անմաքուր համարի։
իսկ կենդանի մնացած թռչունը բաց թողնի քաղաքից դուրս, դեպի դաշտ։ Եվ այդ տան համար քավություն թող անի, և տունը թող մաքրվի ու մաքուր համարվի։
Յուղով հունցելուց հետո տապակի մեջ պիտի պատրաստվի այն։ Դա կտրտված, մաքուր վիճակում պիտի մատուցվի՝ իբրև Տիրոջն ընծայաբերվող անուշահոտ ընծա։
Մնացած նաշիհը պիտի ճաշակեն Ահարոնն ու նրա որդիները։ Այս բաղարջը պիտի ուտվի սուրբ վայրում՝ Վկայության խորանի բակում։
Հանցանքի համար մատուցվող խոյի զոհաբերման կարգն այս է. դա սրբությունների սրբություն զոհ է։
Այս է կարգը ողջակեզի, անարյուն զոհի, մեղքերի քավության, հանցանքի, նվիրագործման ու խաղաղության զոհերի,
Տան մեջ մեռնող մարդու մասին օրենքն այս է. ով մտնի այդ տունը, և ինչ որ կա այդ տան մեջ, անմաքուր թող համարվի յոթ օր։
Այս է ուխտյալին վերաբերող օրենքը. երբ վերջանան նրա ուխտի օրերը, նա թող Վկայության խորանի դուռը գա
Զգուշացի՛ր բորոտությունից, հետամո՛ւտ եղիր, որ կատարես բոլոր այն օրենքները, որ քեզ կհաղորդեն ղևտացի քահանաները, ինչպես որ ես եմ պատվիրել ձեզ, որ զգույշ լինեք։