Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Մնացած նաշիհը պիտի ճաշակեն Ահարոնն ու նրա որդիները։ Այս բաղարջը պիտի ուտվի սուրբ վայրում՝ Վկայության խորանի բակում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 «Պատվիրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին և ասա՛. “Այս է ողջակեզի օրենքը. ողջակեզը զոհասեղանի վրա գտնվող կրակի վրա պիտի մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա կրակը վառած պիտի մնա։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 6:9
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ մնացած մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա կրակի վրա Տիրոջը մատուցած ամենասուրբ ընծաներից է։


Այդ ընծայի մնացյալ մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցվող ամենասուրբ զոհատեսակներից է։


Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին։ Դրանք թող ուտեն սուրբ վայրում, քանի որ դա Տիրոջն ընծայաբերվող նվերների մեջ ամենասուրբն է։ Դա հավիտենական օրենք է»։


Զոհ մատուցող քահանան պետք է ուտի այն։ Այն պետք է ուտել սուրբ վայրում՝ Վկայության խորանի բակում։


Քահանան, իբրև հիշատակի բաժին, մի բուռ պիտի առնի նվիրաբերվող նաշիհից՝ նրա վրա դրված յուղով ու կնդրուկով հանդերձ, և դնի զոհասեղանին՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Նրանց ասա՛. “Սրանք են այն զոհերը, որ պիտի մատուցեք Տիրոջը. ամեն օր արատ չունեցող երկու գառ՝ իբրև ամենօրյա ողջակեզ։


«Շաբաթ օրը կմատուցես արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ, և հեղման ընծան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ