Դա ձեզ համար սրով կլինի, որովհետև պղծություններ եք կատարել, յուրաքանչյուրն իր մերձավորի կնոջն է պղծել։ Եվ դեռ ուզում եք երկի՞րն էլ ժառանգել”։ Ուստի ասա՛ նրանց. “Տերը՝ Աստված, այսպես է ասում.
Ահա այս թող լինի բրդե, քաթանե հագուստի, գործվածքի կամ կարվածքի և ամեն տեսակ կաշվե առարկայի վրա երևացող բորոտության բծի մաքուր կամ անմաքուր համարվելու մասին օրենքը»։
երկու դեպքում էլ ամուսինն իր կնոջը թող տանի քահանայի մոտ և նրա համար մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր մատուցի՝ առանց վրան յուղ լցնելու և կնդրուկ դնելու, որովհետև դա խանդի ընծայաբերում է, հիշատակի ընծայաբերում, մեղքը հիշեցնող ընծայաբերում։
կամ երբ խանդի զգացում տիրի տղամարդուն, և նա խանդի իր կնոջը։ Այս դեպքում նա կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջև, իսկ քահանան նրա նկատմամբ պետք է կիրառի այս օրենքը։