ՂԵՎՏԱԿԱՆ 14:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե նա աղքատ է և չունի այդ կարողությունը, իր կատարած հանցանքի քավության համար թող բերի մեկ գառ՝ իբրև հանցանքի զոհ, յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ և մեկ գավաթ ձիթայուղ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե նա աղքատ է, և նրա կարողությունն այդքանին չհասնի, այդ ժամանակ քավություն անելու համար երերացնելու հանցանքի զոհի համար նա թող վերցնի մի գառ և հացի ընծայի համար՝ յուղով հունցված մեկ տասներորդական գրիվ ընտիր ալյուր և մի լոգ յուղ, |
Ով ծաղրում է աղքատին, նա բարկացնում է նրա Արարչին, ով հարվածում է ընկածին, անպատիժ չի մնա, իսկ ով գթում է, ողորմություն պիտի գտնի։
Կմատուցի նաև շարմաղ ալյուր՝ զվարակի հետ, շարմաղ ալյուր ու մաննա՝ խոյի ու գառների հետ, ինչպես որ ինքը կկամենար տալ, շարմաղ ալյուրի հետ էլ՝ յուղ։
Եթե նա ի վիճակի չէ իբրև ողջակեզի զոհ գառ բերելու, թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար։ Քահանան թող քավություն տա նրան, և նա թող մաքրված համարվի”»։
Ութերորդ օրը նա թող առնի արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ, արատ չունեցող մեկ տարեկան մի ոչխար, յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ և մեկ գավաթ ձիթայուղ։
և երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, որը կարող է. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։
Եթե որևէ մեկն աղքատ լինի՝ վճարելու այդ գինը, նա պետք է դիմի քահանային, և քահանան նրա գինը թող նվազեցնի։ Ինչ կարողություն որ ունի ուխտ անողը, ըստ այդմ էլ նրա համար գին թող նշանակի քահանան։
Եթե նա ի վիճակի չէ զույգ տատրակներ կամ աղավնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի քավության համար թող նվիրաբերի մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև մեղքի զոհ։ Դրա վրա թող ձիթայուղ չլցնի և կնդրուկ չդնի, որովհետև մեղքի զոհ է։
Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։
Հիսուսը հայացքը հառեց իր աշակերտների վրա ու ասաց. - Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծու արքայությունը։
Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։
Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։