Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 27:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եթե որևէ մեկն աղքատ լինի՝ վճարելու այդ գինը, նա պետք է դիմի քահանային, և քահանան նրա գինը թող նվազեցնի։ Ինչ կարողություն որ ունի ուխտ անողը, ըստ այդմ էլ նրա համար գին թող նշանակի քահանան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Իսկ եթե նա աղքատ է և գնահատվածը չի կարող հատուցել, նրան կանգնեցնեն քահանայի առաջ, և քահանան գին նշանակի նրան։ Քահանան գին կնշանակի ուխտ անողի ունեցվածքի համաձայն։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 27:8
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք մթնշաղին վեր կացան, որպեսզի ասորիների բանակը մտնեն։ Նրանք հասան ասորիների բանակատեղին, սակայն այստեղ մարդ չկար։


«Սրանցից որի՞ համար հաշտվեմ քեզ հետ. քո որդիներն ինձ լքեցին և չաստվածներով երդվեցին. ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթևանեցին։


Եթե նա ի վիճակի չէ իբրև ողջակեզի զոհ գառ բերելու, թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար։ Քահանան թող քավություն տա նրան, և նա թող մաքրված համարվի”»։


Եթե վաթսուն տարեկանից բարձր է տղամարդը, նրա գինն է տասնհինգ երկդրամյան արծաթ, իսկ նույն տարիքի կնոջը՝ տասը երկդրամյան։


Եթե ուխտը վերաբերում է զոհի համար ընդունելի կենդանիներին, ապա Տիրոջն ընծայված ամեն կենդանի սուրբ է։


Եթե նա ի վիճակի չէ զույգ տատրակներ կամ աղավնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի քավության համար թող նվիրաբերի մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև մեղքի զոհ։ Դրա վրա թող ձիթայուղ չլցնի և կնդրուկ չդնի, որովհետև մեղքի զոհ է։


Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։


Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք և երբ ուզենաք, կարող եք բարիք անել նրանց։ Բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։


Եթե հոժարությունը կա, տրվածն ընդունելի է ըստ տվողի ունեցածի և ոչ թե ըստ չունեցածի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ