Հռոմեացիներին 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ փառք, պատիվ և խաղաղություն նրա վրա, որ բարիք է գործում, նախ՝ հրեային և ապա՝ հեթանոսին. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց փառք, պատիվ և խաղաղություն՝ ամեն բարիք գործողին, նախ՝ հրեային, հետո՝ հույնին. |
Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն, արդարությունն անդորրություն պիտի հաստատի, հույս ունեցողները հավիտյան պիտի մնան։
Եվ եթե դու հետևեիր իմ պատվիրաններին, ապա քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման։
Ուրախությամբ պիտի ելնեք և ցնծությամբ պիտի սովորեք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդությամբ ընդունեն ձեզ, և անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ իրենց ճյուղերով։
Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։
«Ահավասիկ ես պիտի բուժեմ նրանց վերքերը, պիտի բժշկեմ նրանց. խաղաղության ձայնը և ապահովություն պիտի բերեմ նրանց։
Եթե տունն արժանի լինի, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա։
ծագելու նրանց վրա, որոնք նստած են խավարի և մահվան ստվերների մեջ՝ ուղղելու մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհները»։
Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց ծառայելու։
և ասաց նրանց. «Ով այս մանկանն ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ»։
Եթե մեկն ինձ ծառայի, իմ հետևից կգա, և որտեղ ես եմ, այնտեղ կլինի և իմ ծառան. եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի իմ Հայրը։
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
որովհետև Աստծու արքայությունը ուտելիք ու ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով.
Հույսի Աստված թող ձեզ լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք։
հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում,
Նեղություն ու անձկություն կլինեն ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ՝ հրեային և ապա՝ հեթանոսին,
Կամ բրուտը իշխանություն չունի՞ կավի վրա նույն շաղախից անոթ շինելու, մեկը՝ պատվական, իսկ մյուսը՝ հասարակ։
որպեսզի իր փառքի մեծությունը հայտնի դարձնի ողորմության արժանի անոթների վրա, որոնց նախապատրաստեց փառքի համար։
որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։
Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։
Հավիտենականության Թագավորին, անեղծ ու անտեսանելի միակ Աստծուն փա՜ռք և պատի՜վ հավիտյանս հավիտենից. ամեն։
Նրան հրեշտակներից մի փոքր ցած իջեցրիր. փառքով և պատվով պսակեցիր նրան և քո ձեռքերի գործերի վրա կարգեցիր նրան։
Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։
որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա և կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,
Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։