«Լսե՛ք ինձ, կղզինե՛ր, ակա՛նջ դրեք, ազգե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատվի դա»,- ասում է Տերը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի։
Հեծյալը նրան ընդառաջ գնաց և ասաց. «Արքան այսպես է ասում. “Արդյոք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»։ Հեուն նրան ասաց. «Քո ինչի՞ն է պետք խաղաղությունը, հետևի՛ր ինձ»։ Աշտարակի պահակը, այդ բանը հաղորդելով, ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց, բայց չի վերադառնում»։
Արքան երկրորդ հեծյալին ուղարկեց, որն ասաց. «Այսպես է հարցնում արքան՝ “Արդյոք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»։ Հեուն ասաց. «Քո ինչի՞ն է պետք խաղաղությունը, հետևի՛ր ինձ»։
Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանի որ նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, և նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին»։