Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Հռոմեացիներին 11:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդ, հարցնում եմ. «Մի՞թե հանցանք գործեցին, որ կործանվեն»։ Քա՛վ լիցի։ Բայց նրանց հանցանքով փրկություն եղավ հեթանոսներին, որպեսզի նրանց նախանձը գրգռի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուրեմն հարցնում եմ. «Մի՞թե սայթաքեցին, որ կործանվեն». քա՛վ լիցի։ Բայց նրանց անկումը հեթանոսների համար փրկություն եղավ, որպեսզի նրանց նախանձը շարժեր։

Տես գլուխը



Հռոմեացիներին 11:11
14 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում,- ասում է Տերը՝ Աստված,- և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի։


քանի որ ես մեղանչածի մահը չեմ կամենում,- ասում է Ամենակալ Տերը,- այլ այն, որ իր չար ճանապարհներից հետ դառնա ու իր հոգին փրկի։ Արդ, դարձի՛ եկեք և ապրե՛ք»։


Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- և ամբարիշտի մահը չեմ կամենում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձե՛ք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ տուն Իսրայելի”։


Չէ՞ որ կգա ու կորստյան կմատնի այդ մշակներին և այգին ուրիշներին կտա»։


Երբ Բառնաբասն ու Պողոսն այնտեղից ելան, աղաչում էին, որ մյուս շաբաթ էլ նույն բաները խոսեն իրենց։


Իսկ երբ նրանք ընդդիմացան ու հայհոյեցին, Պողոսը հագուստները թափ տվեց ու ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անպարտ եմ։ Այսուհետ հեթանոսների մոտ եմ գնում»։


Բայց հարցնում եմ. «Մի՞թե Իսրայելը չիմացավ։ Նախ՝ Մովսեսն ասում է. “Ես ձեր նախանձը գրգռելու եմ մի ժողովրդով, որ ժողովուրդ չէ, և անմիտ մի ազգով ձեզ կսկիծ եմ պատճառելու” (Բ Օր. 32.21)»։


Արդ, հարցնում եմ՝ Աստված մի՞թե մերժեց իր ժողովրդին։ Քա՛վ լիցի։ Քանզի ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։


Իսկ եթե նրանց հանցանքը դարձավ աշխարհի հարստություն, և նրանց պարտությունը՝ հեթանոսների հարստություն, որքան ավելի հարստություն կլինի նրանց ամբողջական դարձը։


որպեսզի թերևս իմ հայրենակիցների նախանձը գրգռեմ և փրկեմ նրանցից ոմանց.


այնպես էլ նրանք հիմա անհնազանդ եղան ձեր գտած ողորմության պատճառով, որպեսզի իրենք ևս ողորմություն գտնեն։