և Դավիթ արքան մարդ ուղարկեց Սադովկ և Աբիաթար քահանաների մոտ՝ ասելով. «Խոսե՛ք Հուդայի ծերերի հետ և ասե՛ք. “Ինչո՞ւ վերջինը դառնանք արքային իր տունը հետ բերողների մեջ”, որովհետև ողջ Իսրայելի ասած խոսքը հասավ արքային»։ Դավիթն ասաց Հուդայի ցեղին.
Բայց հարցնում եմ. «Մի՞թե Իսրայելը չիմացավ։ Նախ՝ Մովսեսն ասում է. “Ես ձեր նախանձը գրգռելու եմ մի ժողովրդով, որ ժողովուրդ չէ, և անմիտ մի ազգով ձեզ կսկիծ եմ պատճառելու” (Բ Օր. 32.21)»։
նա, որ փրկեց մեզ և հրավիրեց սուրբ կոչմանը՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր ծրագրի և այն շնորհի, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով հավիտենական ժամանակներից առաջ։
մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։