Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 10:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Բայց հարցնում եմ. «Մի՞թե Իսրայելը չիմացավ։ Նախ՝ Մովսեսն ասում է. “Ես ձեր նախանձը գրգռելու եմ մի ժողովրդով, որ ժողովուրդ չէ, և անմիտ մի ազգով ձեզ կսկիծ եմ պատճառելու” (Բ Օր. 32.21)»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Բայց ասում եմ. «Իսրայելը մի՞թե չիմացավ»։ Նախ Մովսեսն է ասում. «Ես ձեր նախանձը շարժելու եմ մի ժողովրդով, որ ժողովուրդ չէ, և մի անմիտ ազգով ձեզ բարկացնելու եմ» (Բ Օր. 32.21)։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 10:19
19 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք իմ նախանձը շարժեցին՝ պաշտելով չաստվածների, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց նախանձը կգրգռեմ ազգ չեղող մարդկանցով, նրանց կբարկացնեմ անմիտ ժողովրդով։


Արդ, հարցնում եմ. «Մի՞թե հանցանք գործեցին, որ կործանվեն»։ Քա՛վ լիցի։ Բայց նրանց հանցանքով փրկություն եղավ հեթանոսներին, որպեսզի նրանց նախանձը գրգռի։


որպեսզի թերևս իմ հայրենակիցների նախանձը գրգռեմ և փրկեմ նրանցից ոմանց.


որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։


Դուք մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։


Նկատի ունեմ այն, որ ձեզնից յուրաքանչյուրն ասում է. «Ես պողոսական եմ», մյուսը՝ «Ես ապողոսական եմ», մեկ ուրիշը՝ «Ես կեփասյան», մեկ այլն էլ՝ «Ես քրիստոսյան եմ»։


Այն եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել Աստծու թագավորությունը. եղծելին չի կարող ժառանգել անեղծությունը։


Գիտեք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՛ս էիք գնում-գալիս անշունչ կուռքերի մոտ։


Մի՞թե ուտել-խմելու համար տուն չունեք, թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում և չքավորներին ամոթով թողնում։ Ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ։ Ո՛չ, այս կետում ձեզ չեմ գովում։


Արդ, ի՞նչ եմ ուզում ասել. մատուցված զոհն ինչ-որ արժեք ունի՞, կամ կուռքն ինքնին ինչ-որ արժեք ունի՞։


Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թե ժամանակն արդեն կարճացել է։ Այսուհետև նրանք, ովքեր կին ունեն, թող ապրեն այնպես, իբր չունեն,


Բայց հարցնում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ “ողջ երկրով մեկ տարածվեց նրանց ձայնը, և աշխարհի ծայրերը՝ նրանց խոսքը” (Սաղ. 18(19).5)»։


ապացույց իր արդարության ներկա ժամանակում՝ ցույց տալով, որ ինքն արդար է և արդարացնում է նրան, ով հավատում է Հիսուսին։


«Այն օրը,- ասում է Տերը,- ես կլսեմ երկնքին, երկինքը կլսի երկրին,


Ամեն մարդ, գիտությունից զրկված, ապուշ դարձավ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամոթահար եղան, որովհետև սուտ բաներ ձուլեցին, և նրանց մեջ շունչ չկա.


Թող միանգամից այրվեն, թող տկարանան սրտերը սնոտի աստվածների, որովհետև դրանք փայտ են,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ