Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ ասում էին՝ “Չկա”, նա այրել էր տալիս այն թագավորությունը կամ այն երկիրը, որտեղ քեզ չէր գտնում։
Հռոմեացիներին 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց հարցնում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ “ողջ երկրով մեկ տարածվեց նրանց ձայնը, և աշխարհի ծայրերը՝ նրանց խոսքը” (Սաղ. 18(19).5)»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ես ասում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ "նրանց ձայնը ողջ երկրով մեկ եկավ, և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը" (Սաղ. 19.4)»։ |
Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ ասում էին՝ “Չկա”, նա այրել էր տալիս այն թագավորությունը կամ այն երկիրը, որտեղ քեզ չէր գտնում։
երկրի ծայրերից հրաշալի բաներ լսեցինք. «Հո՛ւյս բարեպաշտին». և թող ասեն. «Ինձ համար է իմ խորհուրդը, իմ խորհուրդն ինձ և յուրայիններիս համար է»։ Վա՜յ նրանց, որոնք արհամարհում են, արհամարհելով արհամարհում են օրենքները։
Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։
Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։
Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։
Արքայության Ավետարանն է քարոզվելու ամբողջ աշխարհով մեկ՝ իբրև վկայություն բոլոր հեթանոսների, ապա գալու է աշխարհի վախճանը»։
Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում որտեղ էլ քարոզվի այս Ավետարանը, կպատմվի նաև այն, ինչ նա արեց, և այդպիսով նրան կհիշատակեն»։
Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
Սատանան Հիսուսին կրկին առավ տարավ մի շատ բարձր լեռ, նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը
Իսկ նրանք գնացին և ամբողջ աշխարհում քարոզում էին Ավետարանը։ Տերը առաջնորդում էր նրանց և նրանց քարոզչությունը հաստատում հրաշքներով։
Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։
այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։
Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո, նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց, առավոտից մինչև երեկո վկայելով, պատմում էր Աստծու արքայությունից և նրանց համոզում Հիսուսի մասին՝ ըստ Մովսեսի օրենքի և մարգարեների։
Նախ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով ձեր բոլորի համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում։
նշանների ու հրաշքների զորությամբ, Սուրբ Հոգու զորությամբ։ Այնպես որ Երուսաղեմից սկսած մինչև Լյուրիկացիների կողմերը ավարտին հասցրի Քրիստոսի Ավետարանի քարոզությունը։
եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։
որ հասավ մինչև ձեզ, ինչպես նաև աճում ու պտղաբերում է ամբողջ աշխարհում, այնպես, ինչպես և ձեր մեջ, այն օրից սկսած, երբ լսեցիք ու ճշմարտապես ճանաչեցիք Աստծու շնորհը,
Արդարև, Աստծու Խոսքը ձեր միջոցով թնդաց ոչ միայն Մակեդոնիայում և Աքայիայում, այլև Աստծու հանդեպ ձեր ունեցած հավատը սփռվեց ամենուրեք, ուստի կարիք չունենք այդ մասին խոսելու,