նաև դրանդիները, լծակները, տաշտերը, ափսեներն ու տուփերը՝ մաքուր ոսկուց։ Ոսկուց էին ներքնատան՝ Սրբություն սրբոցի դռներն ու տաճարի տան դռները։
Հայտնություն 8:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի մոտ։ Նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե զոհասեղանի վրա՝ աթոռի առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի ուրիշ հրեշտակ եկավ և կանգնեց զոհասեղանի առաջ. նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերին աղոթք մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որ գահի առաջ էր։ |
նաև դրանդիները, լծակները, տաշտերը, ափսեներն ու տուփերը՝ մաքուր ոսկուց։ Ոսկուց էին ներքնատան՝ Սրբություն սրբոցի դռներն ու տաճարի տան դռները։
Եվ ահա ինձ մոտ ուղարկվեց սերովբեներից մեկը՝ ձեռքին այրվող ածուխ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից։
Սրբարանի դեմ հանդիման մի պատկեր կար՝ փայտե խորանի նմանությամբ, երեք կանգուն բարձրությամբ, երկու կանգուն երկարությամբ և երկու կանգուն լայնությամբ, վրան՝ եղջյուրաձև զարդեր։ Նրա թե՛ հատակը և թե՛ պատերը փայտյա էին։ Նա ասաց ինձ. «Սա է Տիրոջ առջև եղած զոհասեղանը»։
Տեսա Տիրոջը, որ զոհասեղանի վրա էր և ասաց. «Հարվածի՛ր այդ զոհասեղանին, և կշարժվեն դրանդիները. կտրիր գցի՛ր բոլորի գլուխներին, իսկ նրանց մնացորդները սրով կկոտորեմ. չի փրկվի նրանցից փախածը, և չի ազատվի նրանցից ճողոպրածը։
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։
Ոսկե զոհասեղանը թող ծածկեն կապույտ կերպասով, դրա վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և ապա տեղադրեն բռնակները։
Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, հարություն իսկ առավ և Աստծու աջ կողմում է և բարեխոս է մեզ համար։
Ուստի և կարող է իր միջոցով Աստծուն մոտեցողներին մեկընդմիշտ փրկել, քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխոս լինելու նրանց համար։
որտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած Ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։
Տեսա երկնքից իջնող այլ զորավոր հրեշտակ. ամպի մեջ էր փաթաթված, գլխին՝ ծիածան, և նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղեն սյուների։
Զոհասեղանից ուրիշ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ. նա բարձր ձայնով աղաղակեց հրեշտակին, որ սրած գերանդի ուներ, և ասաց. «Քաղի՛ր ողկույզները երկրի այգուց, քանի որ խաղողն արդեն հասել է»։
Երբ վերցրեց գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ, և յուրաքանչյուրն ուներ քնար և խնկով լի ոսկե խնկաման, որ սրբերի աղոթքներն են։
Եվ երբ բացեց հինգերորդ կնիքը, զոհասեղանի տակ տեսա հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահում էին։
Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ ելնում էր արևելքից և ուներ կենդանի Աստծու կնիքը։ Նա բարձր ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանություն էր տրված վնասելու երկրին և ծովին։
Հրեշտակը վերցրեց և խնկամանը զոհասեղանի կրակով լցրեց և այն գցեց երկրի վրա. ձայն ու որոտ, փայլատակում ու մեծ երկրաշարժ եղան։
Փող հնչեցրեց վեցերորդ հրեշտակը, և Աստծու առաջ գտնվող ոսկե զոհասեղանի չորս եղջյուրներից մեկից մի ձայն լսեցի,