Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 6:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Եվ ահա ինձ մոտ ուղարկվեց սերովբեներից մեկը՝ ձեռքին այրվող ածուխ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ապա սերովբեներից մեկը թռավ ինձ մոտ՝ ձեռքին կրակի մի կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 6:6
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այն մարդուն, որ պատմուճան էր հագել, ասաց. «Մտի՛ր այդ անիվների միջև, որ քերովբեների տակ են, բուռդ լցրո՛ւ այդ քերովբեների միջև եղող կրակե ածուխներով ու շա՛ղ տուր քաղաքի վրա»։ Եվ իմ աչքի առաջ նա մտավ։


Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրավունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում։


Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին՝ հրեղեն բոցեր» (Սաղ. 103(104).4)։


Նրա շուրջը սերովբեներ կային, որոնցից յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը և երկուսով էլ թռչում էին։


Նա թող առնի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանից վերցված վառված ածուխներով լի բուրվառը, իր բուռը լցնի մանր աղացած խունկ և տանի վարագույրից ներս։


Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։


Եվ նրանց երևացին բաժանված հրեղեն լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։


Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։


Դրա յուղամաններն ու յուղամանի տակի ափսեները կպատրաստես մաքուր ոսկուց։


Եվ Տերը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խոսքը քո բերանը դրեցի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ