Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Եբրայեցիներին 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 որտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած Ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 այնտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ուխտի տապանակը՝ ամեն կողմից ոսկով պատած. նրա մեջ կար ոսկե սափորը՝ մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 9:4
26 Խաչաձեւ Հղումներ  

նաև դրանդիները, լծակները, տաշտերը, ափսեներն ու տուփերը՝ մաքուր ոսկուց։ Ոսկուց էին ներքնատան՝ Սրբություն սրբոցի դռներն ու տաճարի տան դռները։


այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, որտեղ դրված է Տիրոջ ուխտը, որ նա ուխտել էր մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց եգիպտացիների երկրից»։


Տապանակի մեջ ոչինչ չկար, բացի քարե երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից, որոնք Մովսեսն էր այնտեղ դրել Քորեբում, երբ Տերն ուխտ դրեց Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալուց հետո։


Տապանակի մեջ ոչինչ չկար, բացի այն երկու տախտակներից, որ Մովսեսն էր դրել այնտեղ Քորեբում։ Դրանցով Տերն ուխտ էր դրել իսրայելացիների հետ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից։


Վարագույրը կձգես մույթից մույթ։ Ուխտի տապանակը կտանես վարագույրից ներս, և վարագույրը սրբությունը կառանձնացնի Սրբություն սրբոցից։


Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։


Մովսեսը վերադառնալով իջավ լեռից՝ Վկայության երկու տախտակները ձեռքին։ Քարե տախտակներ՝ գրված երկու երեսին՝ այս ու այն կողմից։


Մովսեսն իջնում էր Սինա լեռից, և ուխտի երկու տախտակները նրա ձեռքին էին։ Լեռից իջնելիս Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը ճառագում է։


Նա խնկարկության սեղանը՝ ոսկեպատ, պատրաստեց չփտող փայտից, քառակուսի, մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և երկու կանգուն բարձրությամբ։ Դրա եղջյուրավոր անկյունները զոհասեղանի հետ միաձույլ էին։


լծակները, կափարիչը, Առաջավորության հացի սեղանն ու դրա ամբողջ սպասքը, Առաջավորության հացը,


այնտեղ կդնես Ուխտի տապանակը և տապանակը կծածկես շղարշով։


Նա թող առնի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանից վերցված վառված ածուխներով լի բուրվառը, իր բուռը լցնի մանր աղացած խունկ և տանի վարագույրից ներս։


«Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին։


որպեսզի Իսրայելի որդիներին հիշեցնի, որ Ահարոնից չսերած որևէ օտար մարդ խունկ դնելու համար չմոտենա Տիրոջը, որպեսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան հարած ամբոխի հետ։ Այդ էր Տերը հայտնել Մովսեսի միջոցով։


Մովսեսն ու Ահարոնը կանգնեցին Վկայության խորանի առջև։


Քառասուն օր, քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե երկու տախտակները՝ ուխտի տախտակները։


երբ ես բարձրացել էի լեռը, որպեսզի ստանամ քարե տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տերը տվեց ձեզ։ Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լեռան վրա, հաց չկերա, ջուր չխմեցի,


Եվ երկնքում բացվեց Աստծու տաճարը, երևաց Աստծու Ուխտի տապանակն իր տաճարում. և եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և ուժեղ կարկուտ։


Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի մոտ։ Նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե զոհասեղանի վրա՝ աթոռի առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ