Ազգերին դրոշ պիտի պարզի և հավաքի Իսրայելի կորուսյալներին, Հուդայի ցրվածներին պիտի հավաքի աշխարհի չորս անկյուններից։
Հայտնություն 7:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ դրանից հետո տեսա չորս հրեշտակներ, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններին և պահել էին երկրի չորս հողմերը, որպեսզի հողմ չփչի ո՛չ երկրի, ո՛չ ծովի և ո՛չ էլ ծառերի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանից հետո տեսա չորս հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և երկրի չորս քամին բռնած, որպեսզի երկրի վրա քամի չփչի, ո՛չ էլ ծովի վրա, ո՛չ էլ մի ծառի վրա։ |
Ազգերին դրոշ պիտի պարզի և հավաքի Իսրայելի կորուսյալներին, Հուդայի ցրվածներին պիտի հավաքի աշխարհի չորս անկյուններից։
«Ես մի անառիկ քաղաք եմ, քաղաք, որին պաշարելը զուր է։ Ես պիտի հարբեցնեմ նրան, որ գիշերը գրավվի, իսկ ցերեկը խորտակվի նրա պարիսպը։
Նա պատերազմով ու նախատինքով է արձակելու նրանց. «Դու չէի՞ր արդյոք, որ խստասրտորեն և բարկացած հոգով մտածում էիր սպանել նրանց»։
Երկրի չորս ծագերից չորս հողմ եմ բերելու Ելամի վրա և նրանց ցրիվ եմ տալու այդ չորս հողմերին։ Չի լինելու մի ազգ, որի մոտ չհասնեն Ելամի թափառականները։
Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր շնչի վրա և շնչին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ե՛կ, ո՛վ շունչ, չորս կողմերից, ու փչի՛ր այս մեռելների վրա, և նրանք կկենդանանան”»։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, կասես. Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իսրայելացիների երկրի վախճանը հասել է, երկրի չորս կողմերի վախճան էլ հասել է.
Տերը հողմ բարձրացրեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովի վրա, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։
Դարձա ու բարձրացրի աչքերս և տեսա. ահա չորս կառքեր էին ելնում երկու լեռների միջից, և լեռները պղնձե լեռներ էին։
Պատասխան տվեց հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են ողջ աշխարհի Տիրոջ առջև կանգնելու»։
Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։
Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը»։
Նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը։
Եվ չորս կենդանիների միջից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի կապիճ ցորեն՝ մեկ դենարի, և երեք կապիճ գարի՝ մեկ դենարի. ձեթ ու գինուն վնաս չտաս»։
Եվ ասաց. «Վնաս մի՛ տվեք երկրին. ո՛չ ծովին, ո՛չ ծառերին, այլ սպասե՛ք, մինչև որ կնիք դնեմ իմ Աստծու ծառաների ճակատներին։
Առաջին հրեշտակը հնչեցրեց փողը, և եղան կարկուտ ու արյունով խառնված հուր, ու գցվեց երկրի վրա ու այրեց երկրի մեկ երրորդ մասը և ծառերի մեկ երրորդ մասը, ինչպես նաև ամբողջ դալար խոտը։
որն ասում էր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Եփրատ մեծ գետի վրա կապված չորս հրեշտակներին արձակի՛ր»։
Եվ նրանց արգելվեց երկրի խոտին ու ծառերին վնաս տալ, այլ միայն երկրի վրա ապրող այն մարդկանց, որոնք իրենց ճակատի վրա չունեին Աստծու կնիքը։