Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 որն ասում էր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Եփրատ մեծ գետի վրա կապված չորս հրեշտակներին արձակի՛ր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 որ ասում էր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակի՛ր այն չորս հրեշտակներին, որ կապված են Եփրատ մեծ գետի վրա»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 9:14
12 Խաչաձեւ Հղումներ  

Վեցերորդն իր գավաթից թափեց Եփրատ մեծ գետի վրա, և ցամաքեցին նրա ջրերը, որպեսզի ճանապարհ պատրաստվի Արևելքի թագավորին։


Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկության մեկ երրորդ մասին։


Իսկ երբ վերջացնես այդ մատյանի ընթերցումը, քար կկապես դրան, կգցես Եփրատի մեջ


Երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը Եփրատի վրա հաստատելու, հարձակվեց Սուբայի արքայի՝ Ռաաբի որդի Ադրաազարի վրա։


Երրորդ գետը Տիգրիսն է, որ հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։


Եվ յոթ փողեր բռնող հրեշտակները պատրաստվեցին դրանք հնչեցնելու։


Եվ դրանից հետո տեսա չորս հրեշտակներ, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններին և պահել էին երկրի չորս հողմերը, որպեսզի հողմ չփչի ո՛չ երկրի, ո՛չ ծովի և ո՛չ էլ ծառերի վրա։


Եվ տեսա Աստծու առաջ կանգնած յոթ հրեշտակների, որոնց յոթ փող տրվեց։


Այդ օրը Տերն ուխտ կապեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը,


Դարձե՛ք և հեռացե՛ք այստեղից, գնացե՛ք ամորհացիների լեռը և Արաբա դաշտը, Քանանի լեռներն ու դաշտերը, դեպի հարավ ու դեպի ծովեզերք, դեպի Անդրլիբանան, մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը։


անապատը և Անդրլիբանանը, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը ձեր սահմանները կլինեն։


Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ ելնում էր արևելքից և ուներ կենդանի Աստծու կնիքը։ Նա բարձր ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանություն էր տրված վնասելու երկրին և ծովին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ