Հայտնություն 3:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի ծածկես քո մերկության անվայելչությունը, և քո աչքերին դե՛ղ դիր, որ տեսնես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես քեզ խորհուրդ եմ տալիս. գնի՛ր ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, և սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա, և չամաչես. աչքերիդ դե՛ղ դիր, որ տեսնես։ |
Սքանչելի դարձրիր քո ողորմությունը, Դու, որ քո աջի հակառակորդներից Փրկում ես քեզ հուսացողներին,
ու թող բացահայտվի քո ամոթը, թող երևա քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրավունքները։ Նա, որ փրկեց քեզ, քեզ այլևս չի մատնի մարդկանց.
«Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացե՛ք, գնե՛ք ու կերե՛ք առանց արծաթի, առանց գինու և ճարպի համար վճարելու։
Բարությամբ բնակվողը չելա՞վ իր քաղաքներից. Սենարի՛ բնակիչներ, կո՛ծ արեք այն տան վրա, որ մոտ է նրան. ձեզնից կվերցնի ցավի հարվածները։
«Ահա ես դեմ եմ քեզ,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված,- կբացեմ քո զգեստները և կգցեմ քո երեսի վրա, ազգերին ցույց կտամ քո մերկությունը և թագավորություններին՝ քո անարգանքը։
Եվ կնստի՝ սրբելու և ձուլելու արծաթի պես և ոսկու պես. կսրբացնի Ղևիի որդիներին և կհալեցնի նրանց ոսկու նման և արծաթի նման, և կլինի, որ արդարությամբ զոհեր կմատուցեն Տիրոջը։
«Երկնքի արքայությունը նաև նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում և ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ արտը։
Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. “Այնպես չլինի, որ թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և գնե՛ք ձեզ համար”։
Նույնպես է նաև նա, ով իր անձի համար ժամանակավոր գանձ կհավաքի և չի հարստանա այն ամենով, որ հաճելի է Աստծուն»։
Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։
Պատվիրի՛ր, որ բարիք գործեն, լավ գործերով հարստանան, լինեն առատաձեռն, բարեսեր, պատրաստ՝ իրենց ունեցածից ուրիշին բաժին հանելու։
Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։
որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա և կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,
«Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։
Հարսին տրվեց՝ հագնելու սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ՝ խորհրդանիշը սրբերի արդարության»։
տեսա քո գործերը, նեղությունը և աղքատությունը (բայց դու արիացի՛ր), նաև հայհոյությունը նրանց, որ իրենց մասին ասում էին, թե հրեաներ են, բայց այլ բան չէին, քան սատանայի ժողովարան։
քանի որ ասում ես. “Հպարտ եմ և առավել հարստացա ու ոչ մի բանի կարոտ չեմ”։ Բայց չգիտես, որ դու ողորմելի ես, թշվառ և աղքատ, մերկ և կույր։
Աթոռի շուրջը քահանաներ էին՝ զմրուխտի տեսքով, ու քսանչորս աթոռներ, իսկ աթոռների վրա՝ քսանչորս երեցներ՝ սպիտակ զգեստներ հագած և գլուխներին ոսկե պսակներ դրած։
Եվ երեցներից մեկն ինձ ասաց. «Սրանք, որ սպիտակ հանդերձներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են գալիս»։