11 Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք, Կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչև Եդովմ,
11 Որովհետև հակառակ եղան Աստծու խոսքերին և անարգեցին Բարձրյալի մտադրությունները.
Ո՞վ է իմաստունը, որ պիտի պահի այս Եվ հասկանա Տիրոջ ողորմությունը։
Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
այլ անտեսում էիք իմ խորհուրդները և չէիք անսում իմ հանդիմանություններին։
որովհետև չքաշվեցի ձեզ հայտնելու Աստծու կամքն ամբողջությամբ։
Իսկ փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները Հովհաննեսից չմկրտվելով՝ Աստծու խորհուրդն անարգեցին։
«Մենք չենք լսի քո այդ խոսքը, որ Տիրոջ անունից ասացիր մեզ,
Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
Տերը խոսեց Մանասեի ու նրա ժողովրդի հետ, սակայն նրանք չլսեցին։
Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, պախարակում էին նրան, քանի որ արծաթասեր էին։
Աստվա՛ծ, դու ճանաչեցիր իմ անզգամությունը, Եվ իմ հանցանքները քեզնից չծածկվեցին։
Նրանք ասում են. «Այն, ինչ որ կատարելու է, թող շուտ վրա հասնի, որ տեսնենք. թող ժամանի Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։
Եվ երեսդ մի՛ շրջիր քո ծառայից, Որովհետև նեղության մեջ եմ ես. լսի՛ր ինձ շուտով։
Ուղիղ ճանապարհով նրանց առաջնորդեց, Որ գնան իրենց բնակության քաղաքը։