Հակոբոս 3:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդպես էլ լեզուն. մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Տե՛ս, մի փոքր կրակը ինչքա՜ն անտառ է հրդեհում։ |
Թշնամին ասաց. “Հետապնդեմ ու հասնեմ, բաժանեմ ավարը և դրանցով հագեցնեմ ինձ։ Սրով սպանեմ, և իմ ձեռքը տիրի նրանց”։
Եվ փարավոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ արձակեմ Իսրայելի որդիներին։ Ես չեմ ճանաչում Տիրոջը և Իսրայելին չեմ արձակի»։
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քո սիրտը հպարտացավ, ու ասացիր, թե՝ “Աստված եմ ես և որպես աստված բնակվեցի ծովի խորքում”, սակայն մարդ ես դու, ոչ թե Աստված, թեև սիրտդ իբրև Աստծու սիրտ ներկայացրիր։
ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։
Ահավասիկ և նավերը. ի՜նչ հսկա են, սաստիկ հողմերից քշվում են, բայց փոքր մի ղեկով ուղղվում են, ո՛ր կողմը նավավարի սիրտն ուզում է։
քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։
Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։