Հակոբոս 1:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ ով աչքերը հառած է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ է հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է. նա իր արածի մեջ երանելի կլինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող. նա իր արարքով երանելի կլինի։ |
Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։
Եվ երբ ժողովուրդը ցրվեց, հրեաներից և աստվածապաշտներից շատերը գնում էին Պողոսի և Բառնաբասի հետևից, որոնք խոսում էին նրանց հետ ու համոզում, որ շարունակեն մնալ Աստծու շնորհի մեջ։
Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին ու մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին,
Արդ, տե՛ս Աստծու բարությունն ու խստությունը. կործանվածների հանդեպ՝ խստություն, և քո հանդեպ՝ Աստծու բարություն, եթե հավատարիմ մնաս այս բարությանը, այլապես դու ևս կկտրվես։
որովհետև ոչ թե Օրենքը լսողներն են արդար Աստծու առաջ, այլ Օրենքը կատարողները պիտի արդարացվեն։
որովհետև չստացաք ծառայության հոգին վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության Հոգին, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։
որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
Քննե՛ք ինքներդ ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք։ Փորձե՛ք ինքներդ ձեզ. չգիտե՞ք, որ Քրիստոս Հիսուսը ձեր մեջ է, այլապես ձախողված դուրս կգաք։
որոնք սպրդել էին՝ լրտեսելու մեր այն ազատությունը, որ ունենք Քրիստոս Հիսուսով, որպեսզի մեզ ծառա դարձնեն։
եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։
Բայց և այնպես նա էլ կփրկվի որդեծնության համար, եթե հարատևի պարկեշտությամբ հավատի, սիրո և սրբության մեջ։
Ուշադի՛ր եղիր ինքդ քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ և միշտ մնա՛ այդպես։ Եթե այս ամենն անես, կփրկես թե՛ քեզ և թե՛ նրանց, ովքեր լսում են քեզ։
Զգո՛ւյշ եղեք, չլինի, թե որևէ մեկը զրկվի Աստծու շնորհից. դառնության արմատը աճելով թող ոչ ոքի նեղություն չտա, և նրանով շատերը չպղծվեն.
Ապրե՛ք որպես ազատներ և ազատությունն իբրև չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրե՛ք որպես Աստծու ծառաներ։
Ինչ որ դուք լսեցիք ի սկզբանե, թող բնակվի ձեր մեջ. որովհետև, եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ որ ի սկզբանե լսեցիք, դուք ևս կբնակվեք Որդու և Հոր մեջ։
Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից ի Տեր ննջեցին։ Հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իշխանություն ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։
Եթե երկնչեք Տիրոջից ու ծառայեք նրան, հնազանդվեք նրան, չհակառակվեք Տիրոջ ասածին, դուք ու ձեզ վրա իշխող թագավորը գնաք Տիրոջ հետևից, ապա Տիրոջ ձեռքը ձեր ու ձեր թագավորի դեմ չի լինի։