Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 14:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Անմեղը հավատում է ամեն խոսքի, իսկ խորամանկը պիտի զղջա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Միամիտը հավատում է ամեն խոսքի, իսկ խորագետը քննում է իր քայլերը։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 14:15
16 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն իրեն լուր բերող երիտասարդին հարցրեց. «Ինչպե՞ս գիտես, որ Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։


Բերսաբեեն ասաց. «Բարի, ես այդ մասին կխոսեմ արքայի հետ»։


Բազում անգամ լուր ուղարկեցին ինձ, բայց ես նույն պատասխանը տվեցի նրանց։


Անգութը պիտի հագենա իր ճանապարհներից, իսկ բարի մարդը ուղղվելու է իր խոհերի շնորհիվ։


Իմաստունը զարհուրելով խոտորում է չարից, իսկ անզգամն ինքնավստահ խառնվում է անօրենի հետ։


Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։


Չարագործը հնազանդվում է անօրենի լեզվին, իսկ արդարը չի նայում ստախոս շուրթերին։ Հավատացյալների համար ողջ աշխարհը լի է ինչքով, իսկ անհավատը մեկն իսկ չունի։


Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։


Խորագետը խուսափում է գալիք չարից, իսկ անզգամներն ընդառաջ են ելնում և տուժում։


Ոտքիդ շավիղներն ուղի՛ղ դարձրու, և ուղղի՛ր ճանապարհները քո։


Դրա համար նա, ով իմաստուն է, այն ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։


Նա բդեշխի փոխանորդ Սերգիոս Պողոսի հետ էր ապրում, որը իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, աղաչելով Բառնաբասին և Սողոսին, կամենում էր լսել Աստծու խոսքը։


Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։


Ուստի անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ո՛րն է Տիրոջ կամքը։


Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ