Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հակոբոս 1:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Նայելով՝ տեսնում է իրեն, անցնում գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և իսկույն մոռանում, թե ինչպիսի՛ն էր։

Տես գլուխը Պատճենել




Հակոբոս 1:24
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք. սուրբ վարմունքով և աստվածապաշտ ընթացքով՝


Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է»։


Եվ բոլոր լսողներն այս ամենը պահում էին իրենց սրտում և ասում էին. «Արդյոք ի՞նչ պիտի դառնա այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։


որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ չտարածվեց միայն խոսքով, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով և կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ինչպե՛ս ապրեցինք ձեր մեջ ձեզ համար։


Մարդիկ զարմացան և ասում էին. «Ինչպիսի՜ մեկն է սա, որ թե՛ հողմերը և թե՛ լիճն են հնազանդվում նրան»։


Նա ասաց Զեբեեին և Սաղմանային. «Ինչպիսի՞ք էին այն մարդիկ, որոնց կոտորեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպիսին դու ես, նույնպիսին և նրանք էին՝ քեզ նման, և դու՝ նրանց նման։ Նրանց տեսքը թագավորի որդիների նման էր»։


Քանի որ խոսքը լսողն ու չկատարողը նման է մի մարդու, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը։


Իսկ ով աչքերը հառած է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ է հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է. նա իր արածի մեջ երանելի կլինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ