Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հռոմեացիներին 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Հետևաբար, Օրենքը սուրբ է, պատվիրանն էլ սուրբ է, արդար ու բարի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Հետևաբար օրենքը սուրբ է, պատվիրանն էլ է սուրբ, արդար ու բարի։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 7:12
15 Խաչաձեւ Հղումներ  

Իջար Սինա լեռան վրա և երկնքից խոսեցիր նրանց հետ ու նրանց տվեցիր ուղիղ դատաստաններ և ճշմարիտ օրենքներ, բարի հրամաններ և պատվիրաններ,


Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։


Արդ, Օրենքը ջնջո՞ւմ ենք հավատի միջոցով։ Քա՛վ լիցի, ընդհակառակը, Օրենքն ենք հաստատում։


Գիտենք, որ Օրենքը հոգևոր է. բայց ես մարմնավոր եմ՝ մեղքի տիրապետության տակ վաճառված։


Իսկ եթե անում եմ այն, ինչ չեմ ուզում, վկայում եմ, որ Օրենքը բարի է։


«Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից Տերը՝ քո Աստվածը. միայն այն, որ երկնչես Տիրոջից՝ քո Աստծուց և ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով


Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրենքներ ու կանոններ՝ նման այս օրենքներին, որ ես այսօր տալիս եմ ձեզ»։


Գիտենք, որ օրենքը լավ է, եթե մեկն այն օրինավոր գործադրի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ