Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։
Հակոբոս 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ |
Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։
և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,
Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Դատի՛ր նրանց, ո՜վ Աստված, Թող նրանց խորհուրդները կործանվեն։ Իրենց ամբարշտությունների պատճառով Մերժի՛ր նրանց, Որովհետև քեզ դառնացրին։
իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմություն եմ անում։
ընդառաջ գնար նրանց, որոնք արդարություն են գործում և հիշում քո ճանապարհները։ Եվ ահա դու բարկացար, որովհետև մենք մեղք գործեցինք և դրա համար էլ մոլորվեցինք։
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։
Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը,
- Երանի՜ է ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն և երբ ձեզ մերժեն և նախատեն ու Մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.
Սակայն ինչպես գրված է. «Այն, ինչ որևէ աչք չտեսավ, որևէ ականջ չլսեց, և մարդու սրտով չանցավ, Աստված պատրաստեց իր սիրելիների համար» (հմմտ.Ես. 64.3)։
Մարզիկներն ամեն ինչում ժուժկալ են. նրանք սա անում են ապականելի դափնեպսակ ստանալու համար, իսկ մենք՝ անեղծ։
քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարվի, և հետո նա ասի՝ “Գնանք պաշտենք աստվածների”, որոնք օտար են և անծանոթ ձեզ համար,
Պետք է իմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, միակ ճշմարիտ Աստվածն է, հավատարիմ Աստված, որ պահում է ուխտը և ողորմում է իրեն սիրող և իր պատվիրանները պահող մարդկանց մինչև հազար սերունդ,
Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տերը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպեսզի քեզ տանջելով փորձի ու իմանա, թե ի՛նչ կա քո սրտում, պահո՞ւմ ես նրա պատվիրանները, թե՞ ոչ։
Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ ներկայացնել որպես փորձված մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է ուսուցանում։
Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, դատաստանի օրը կտա ինձ։ Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են նրա հայտնությանը։
Արդ, հիշե՛ք առաջին օրերը, երբ դեռ հազիվ լուսավորված՝ բազում տքնությունների և չարչարանքների համբերեցիք՝
Հավատո՛վ Աբրահամն իր փորձության մեջ Իսահակին որպես զոհ մատուցեց, և նա, ով խոստումն էր ընդունել, իր միամորիկ որդուն էր որպես զոհ մատուցում։
և մոռացաք այն հորդորը, որ ուղղված է ձեզ իբրև որդիների։ Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես նրանից,
Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։
Չէ՞ որ երանի ենք տալիս համբերողներին։ Լսել եք Հոբի համբերության մասին և գիտեք, թե Տերը ինչ արեց վերջում, քանի որ Տերը բազմագութ է և ողորմած։
Իսկ եթե արդարության համար չարչարվեք, երանի՜ ձեզ։ Բայց նրանց երկյուղից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք,
Այլ ուրախացե՛ք որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծությամբ բերկրեք։
Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի՜ եք, քանի որ փառքի և զորության անունը և Աստծու Հոգին է հանգչում ձեզ վրա։
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։