Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 և մոռացաք այն հորդորը, որ ուղղված է ձեզ իբրև որդիների։ Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես նրանից,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների. «Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր.

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 12:5
33 Խաչաձեւ Հղումներ  

Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։


Իսկ եթե պատժվում ենք Տիրոջ կողմից, ապա խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։


Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։


Ուշադրությամբ լսեցի Եփրեմի այս ողբը. “Խրատեցիր ինձ, Տե՛ր, ու ես խրատվեցի, բայց չսովորեցի, ինչպես մատաղահասակ երինջ։ Դարձրո՛ւ ինձ, և ես կդառնամ, քանզի դու Տերը՝ իմ Աստվածն ես։


Արթնացրո՛ւ աչքերս, Որ տեսնեմ քո օրենքի սքանչելիքները։


Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում։


Որդյա՛կ, իմ օրենքները մի՛ մոռացիր, և իմ խոսքերը քո սրտո՛ւմ պահիր,


իմաստությո՛ւն ստացիր, հանճա՛ր ստացիր և մի՛ մոռացիր, և մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները, և մի՛ խոտորիր իմ շուրթերի խոսքերից։


Եթե մեկն ասի Ամենազորին. «Պատժվել եմ, այլևս մեղք չեմ գործի.


Այստեղ չէ, այլ հարություն առավ։ Հիշե՛ք՝ ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլեայում էր.


Եվ նրանք հիշեցին նրա խոսքերը։


Մարդը, կենդանի մարդը իր եղբոր սիրո պատճառով ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար։


Չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե չթուլանանք, իր ժամանակին կհնձենք։


Դրանց թվում են Հիմենոսն ու Ալեքսանդրոսը, որոնց հանձնեցի սատանային, որպեսզի սովորեն չհայհոյել։


Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ անսալ հորդորի այս խոսքերին, մանավանդ որ համառոտակի գրեցի ձեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ