Եվ եկա հասա քեզ ու տեսա, որ ժամանակդ հասել էր, ինչպես նաև կուսությունդ խախտողների ժամանակը։ Թևերս քեզ վրա տարածեցի և մերկությունդ ծածկեցի։ Երդում արեցի և ուխտ կապեցի քեզ հետ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմը եղար։
ՀՌՈՒԹ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասաց. «Ո՞վ ես դու»։ Նա ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ։ Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ ազգականն ես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասաց. «Դու ո՞վ ես»։ Եվ կինն ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ. քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես»։ |
Եվ եկա հասա քեզ ու տեսա, որ ժամանակդ հասել էր, ինչպես նաև կուսությունդ խախտողների ժամանակը։ Թևերս քեզ վրա տարածեցի և մերկությունդ ծածկեցի։ Երդում արեցի և ուխտ կապեցի քեզ հետ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմը եղար։
որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։
Նոոմինն իր հարսին ասաց. «Օրհնյալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Նոոմինը նրան ասաց. «Նա մեզ մոտիկ մարդ է, նա մեր ազգականներից է»։
Բոոսն ասաց. «Օրհնեալ լինես դու Տիրոջից՝ Աստծուց, աղջի՛կս, որովհետև քո այս վերջին բարեգթությունն ավելին է, քան առաջինը, քանի որ չգնացիր երիտասարդների հետևից՝ աղքատ կամ հարուստ։
Ես ասացի, թե կհայտնեմ ի լուր քեզ։ Հիմա այս նստածների և իմ ժողովրդի ծերերի ներկայությամբ գնի՛ր։ Եթե ուզում ես ազգականի իրավունքով նրանից այն ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե չես ուզում առնել, ասա՛ ինձ, որ իմանամ, որովհետև քեզանից բացի ազգական չկա, քեզանից հետո ազգականը ես եմ»։
Ազգականն ասաց Բոոսին. «Ես չեմ կարող ազգականի իրավունքով այն առնել, որ չավերեմ իմ ժառանգությունը, դո՛ւ տեր կանգնիր իմ ազգականության իրավունքին, որովհետև ես չեմ կարող տեր կանգնել»։
Նա վեր կացավ ու գլուխը մինչև գետին խոնարհելով՝ ասաց. «Քո աղախինը պատրաստ է ստրկուհի լինել և իր տիրոջ ծառաների ոտքերը լվանալ»։