Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

41 Նա վեր կացավ ու գլուխը մինչև գետին խոնարհելով՝ ասաց. «Քո աղախինը պատրաստ է ստրկուհի լինել և իր տիրոջ ծառաների ոտքերը լվանալ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

41 Եվ նա վեր կացավ ու մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց ու ասաց. «Ահա քո աղախինը թող սպասավոր լինի՝ իմ տիրոջ ծառաների ոտքերը լվանալու համար»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:41
10 Խաչաձեւ Հղումներ  

թող մի քիչ ջուր բերեն՝ ձեր ոտքերը լվալու, ապա զովացե՛ք այս ծառի տակ։


Տիրոջից երկյուղը խրատ է և իմաստություն, և փառքի սկիզբը պատշաճում է նրան։


Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։


Նա քարոզում էր և ասում. «Ինձնից հետո գալիս է ինձնից ավելի հզոր մեկը, որի առաջ խոնարհվելով՝ նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ։


և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։


Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագություն արեց ու ասաց. «Ինչի՞ց է, որ քո բարեհաճությանն արժանացա, և դու ուշադրություն դարձրիր ինձ վրա, թեև ես մի օտար կին եմ»։


Հռութն ասաց. «Տե՛ր իմ, քո առաջ շնորհ գտա, քանի որ մխիթարեցիր ինձ և քո աղախնի սրտից խոսեցիր. ես էլ քո աղախիններից մեկը թող լինեմ»։


Երբ Աբիգեան Դավթին տեսավ, էշից շտապ իջնելով՝ Դավթի առաջ ընկավ, երկրպագեց նրան մինչև գետին


Դավթի ծառաները եկան Կարմելոս՝ Աբիգեայի մոտ, խոսեցին նրա հետ՝ ասելով. «Դավիթը մեզ ուղարկեց քեզ մոտ, որ քեզ իրեն կնության առնի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ