Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 4:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Ես ասացի, թե կհայտնեմ ի լուր քեզ։ Հիմա այս նստածների և իմ ժողովրդի ծերերի ներկայությամբ գնի՛ր։ Եթե ուզում ես ազգականի իրավունքով նրանից այն ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե չես ուզում առնել, ասա՛ ինձ, որ իմանամ, որովհետև քեզանից բացի ազգական չկա, քեզանից հետո ազգականը ես եմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ ես մտածեցի, որ քեզ իմացնեմ ու ասեմ այս նստածների առաջ և իմ ժողովրդի ծերերի առաջ. ծախո՛ւ առ. եթե ուզում ես ազգականության իրավունքով ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե ծախու առնել չես ուզում, ինձ իմացրո՛ւ, որ գիտենամ, որովհետև քեզնից բացի ազգականության իրավունքը կատարող չկա, և քեզնից հետո ես եմ»։ Եվ նա ասաց. «Ես ազգականության իրավունքը կկատարեմ»։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 4:4
12 Խաչաձեւ Հղումներ  

Այսուհետև, եղբայրնե՛ր, խորհե՛ք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են։


որովհետև բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլև մարդկանց։


Որևէ մեկի չարիքին չարիքով մի՛ հատուցեք։ Հոգացե՛ք բարիք գործել բոլոր մարդկանց առաջ։


Իսկ դու, Տե՛ր, ասում ես ինձ. “Արծաթով քեզ համար ագարա՛կ գնիր”։ Ես մուրհակ գրեցի ու կնքեցի և վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնվեց քաղդեացիների ձեռքը»։


Քետի որդիների և բոլոր քաղաք մտնողների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփականություն։


և ասաց. «Նայի՛ր ինձ, տե՛ր, և լսի՛ր ինձ։ Քեզ եմ տալիս թե՛ ագարակը և թե՛ այնտեղ գտնվող քարայրը։ Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայությամբ այն քեզ եմ տալիս, որպեսզի թաղես քո հանգուցյալին»։


Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը, խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում առնել նրան”,


Նոոմինն իր հարսին ասաց. «Օրհնյալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Նոոմինը նրան ասաց. «Նա մեզ մոտիկ մարդ է, նա մեր ազգականներից է»։


Ասաց. «Ո՞վ ես դու»։ Նա ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ։ Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ ազգականն ես»։


Ես, արդարև, քո ազգականն եմ, բայց ինձանից ավելի մոտ ուրիշ ազգական էլ կա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ