Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Նոոմինն իր հարսին ասաց. «Օրհնյալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Նոոմինը նրան ասաց. «Նա մեզ մոտիկ մարդ է, նա մեր ազգականներից է»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ Նոեմին իր հարսին ասաց. «Նա օրհնյա՜լ լինի Տիրոջից, որ իր ողորմությունը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Եվ Նոեմին նրան ասաց. «Այդ մարդը մեր ազգատոհմից է. նա մոտիկ ազգական է մեզ»։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 2:20
15 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը Գաղաադի Հաբիս բնակավայրի առաջնորդների մոտ պատգամավորներ ուղարկեց և ասաց նրանց. «Օրհնյալ լինեք Տիրոջից, որ ձեր տիրոջ՝ Տիրոջից օծյալ Սավուղի նկատմամբ բարյացակամ եք եղել. թաղել եք նրան ու իր որդի Հովնաթանին։


Ամեն ժամ բարեկամներ կարող ես ունենալ, բայց վշտիդ մեջ եղբայրներդ պետքական կլինեն քեզ, քանզի դրա համար էլ ծնվել են նրանք։


Եթե մեկն աղքատանա և վաճառի իր կալվածքից, ապա իր մոտիկ ազգականը կարող է գալ ու վերստին գնելով՝ փրկել իր մերձավորի կալվածքը։


Ես չափազանց ուրախացա Տիրոջով, որ դուք ևս խորհեցիք հոգալ ինձ համար, ինչպես որ արդեն հոգում էիք, բայց առիթ չէիք ունենում։


քանի որ գիտեմ՝ հավերժական է նա, ով երկրի վրա եղծում է ինձ՝


Դավիթն ասաց. «Սավուղի տնից մնացած մարդ կա՞, որ Հովնաթանի համար նրան բարերարություն անեմ»։


Կանայք ասացին Նոոմինին. «Օրհնյա՜լ լինի Տերը. նա քեզ այսօր առանց ազգականի չթողեց, որ քո անունն Իսրայելի մեջ հիշվի.


Ազգականն ասաց Բոոսին. «Ես չեմ կարող ազգականի իրավունքով այն առնել, որ չավերեմ իմ ժառանգությունը, դո՛ւ տեր կանգնիր իմ ազգականության իրավունքին, որովհետև ես չեմ կարող տեր կանգնել»։


Հռութն իր սկեսրոջն ասաց. «Ճիշտ է, նա ինձ ասաց՝ “Ինձ ծառայող աղջիկների հե՛տ եղիր, մինչև որ վերջացնեն իմ ողջ հունձը”»։


Ես, արդարև, քո ազգականն եմ, բայց ինձանից ավելի մոտ ուրիշ ազգական էլ կա։


Ես ասացի, թե կհայտնեմ ի լուր քեզ։ Հիմա այս նստածների և իմ ժողովրդի ծերերի ներկայությամբ գնի՛ր։ Եթե ուզում ես ազգականի իրավունքով նրանից այն ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե չես ուզում առնել, ասա՛ ինձ, որ իմանամ, որովհետև քեզանից բացի ազգական չկա, քեզանից հետո ազգականը ես եմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ