Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 4:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ազգականն ասաց Բոոսին. «Ես չեմ կարող ազգականի իրավունքով այն առնել, որ չավերեմ իմ ժառանգությունը, դո՛ւ տեր կանգնիր իմ ազգականության իրավունքին, որովհետև ես չեմ կարող տեր կանգնել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ ազգականն ասաց. «Ես իմ ազգականության իրավունքը չեմ կարող կատարել, գուցեև իմ ժառանգությունն էլ խախտեմ. դո՛ւ ստանձնիր ազգականության իմ ունեցած իրավունքը, քանի որ ես չեմ կարող կատարել»։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 4:6
8 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակ Հուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբոր կնոջ մոտ, ամուսնացի՛ր նրա հետ և քո եղբորը ժառա՛նգ հասցրու»։


Եթե մեկն աղքատանա և վաճառի իր կալվածքից, ապա իր մոտիկ ազգականը կարող է գալ ու վերստին գնելով՝ փրկել իր մերձավորի կալվածքը։


Իսկ եթե եղբայրը չցանկանա ամուսնանալ իր մահացած եղբոր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ՝ ծերերի առջև, և ասի. “Իմ ամուսնու եղբայրը չի ուզում Իսրայելի մեջ պահպանել իր եղբոր անունը”։


Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը, խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում առնել նրան”,


ապա նրա եղբոր կինը, մոտենալով ծերերին, նրա ոտքից թող հանի մի կոշիկը, թքի նրա երեսին և ասի. “Այսպես են վարվում այն մարդու հետ, որը չի շինում իր եղբոր տունը”։


Նոոմինն իր հարսին ասաց. «Օրհնյալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Նոոմինը նրան ասաց. «Նա մեզ մոտիկ մարդ է, նա մեր ազգականներից է»։


Այս գիշեր այստե՛ղ գիշերիր, իսկ առավոտյան այն ազգականը եթե տեր կանգնի քեզ, լավ է, իսկ եթե չկամենա քեզ տեր կանգնել, կենդանի է Տերը, ե՛ս քեզ տեր կկանգնեմ։ Պառկի՛ր այստեղ մինչև առավոտ»։


Ասաց. «Ո՞վ ես դու»։ Նա ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ։ Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ ազգականն ես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ