Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՌՈՒԹ 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բոոսը նրան ասաց. «Ահա ճաշի ժամ է, մոտեցի՛ր այստեղ, կե՛ր հացից և պատառդ թաթախի՛ր քացախահյութի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների կողքին, Բոոսը նրա առջև փոխինձ դրեց, նա կերավ, հագեցավ և մնացորդ թողեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Բոոսը կերակրի ժամանակ նրան ասաց. «Մոտեցի՛ր ու հա՛ց կեր և պատառդ թաթախի՛ր քացախի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների մոտ, Բոոսը հեղի տվեց նրան, նա էլ կերավ, կշտացավ և ավելացածը պահեց։

Տես գլուխը



ՀՌՈՒԹ 2:14
17 Խաչաձեւ Հղումներ  

բերեցին տասն անկողիններ, ծածկոցներ, տասը կաթսաներ, բրուտի անոթներ, ցորեն, գարի, ալյուր, փոխինդ, ոլոռ, ոսպ,


Նա օրհնություն կստանա Տիրոջից Եվ ողորմություն՝ իր փրկիչ Աստծուց։


իսկ արդարները իմաստուն բաներ են խորհում, և այդ խորհուրդը կա ու կմնա։


Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։


Բոլորն էլ կերան ու հագեցան։ Եվ տասներկու լի սակառ մնացած կտորտանքներ հավաքեցին։


Նա քո դաշտերին խոտ կտա քո անասունների համար։ Կուտես և կհագենաս։


Կուտես, կհագենաս ու կօրհնես Տիրոջը՝ քո Աստծուն, այն բարեբեր երկրում, որ նա տվեց քեզ։


Հռութն ասաց. «Տե՛ր իմ, քո առաջ շնորհ գտա, քանի որ մխիթարեցիր ինձ և քո աղախնի սրտից խոսեցիր. ես էլ քո աղախիններից մեկը թող լինեմ»։


Ապա վեր կացավ հասկ հավաքելու։ Բոոսն իր պատանիներին պատվիրեց և ասաց. «Թող խուրձերի միջից էլ հավաքի, մի՛ ամաչեցրեք նրան,


Նա վերցրեց այն և քաղաք մտավ, և սկեսուրը տեսավ նրա հավաքածը։ Ապա Հռութը հանեց, նրան տվեց այն, ինչ պահել էր կշտանալուց հետո։


Հեսսեն ասաց իր որդի Դավթին. «Վերցրո՛ւ այս մեկ արդու խարկած ցորենը և տասը նկանակն ու շտապի՛ր բանակ, տո՛ւր քո եղբայրներին։


Աբիգեան շտապեց, առավ երկու հարյուր նկանակ, երկու տիկ գինի, հինգ եփած ոչխար, հինգ արդու բոված ցորեն, մեկ զամբյուղ չամիչ, երկու հարյուր շարոց չոր թուզ ու դրանք դրեց էշերի վրա։