Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 58:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 58:7
38 Խաչաձեւ Հղումներ  

Պատասխանեց և ասաց նրանց. «Ով երկու զգեստ ունի, մեկը թող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, նույն ձևով թող անի»։


մարդու հանդեպ բռնություն չի կատարում, պարտապանի ավանդը վերադարձնում է, հափշտակություն չի անում, իր հացը քաղցածներին է տալիս, մերկին էլ հագցնում է,


Աղքատներին տվողը չի՛ աղքատանա, իսկ ով իր աչքը շրջում է նրանցից, շատ բանի կարոտ կմնա։


Եթե քաղցած է թշնամիդ, կերակրի՛ր նրան, եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր։


որևէ մարդու չբռնադատի, ավանդը չյուրացնի, հափշտակություն չանի, իր հացը տա քաղցածներին, մերկին հագցնի,


քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։


ով աղքատին ողորմի, ինքը կկերակրվի, քանզի անտունին իր հացից է տվել։


Բայց տեսե՛ք, թե ի՛նչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։


և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։


Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։


սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրության հետամո՛ւտ եղեք։


Այնուհետև նրանց իր տունը բերելով՝ նրանց առաջ սեղան դրեց, և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։


Ամուլին բնակեցնում է ցնծալի տան մեջ, Ինչպես իր զավակներով բերկրող մայրը։


Ծարավածներին ջուր չես խմեցրել, նաև քաղցածների հացն ես կտրել։


Իսկ Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։


Այժմ մեր մարմինները նույնն են, ինչ որ մեր եղբայրներինը, և մեր որդիները՝ ինչպես նրանց որդիները. ստիպված ենք մեր որդիներին տալ ծառայության, իսկ մեր դուստրերը բռնության են մատնված և մեր ձեռքում նրանց փրկելու ոչ մի հնարավորություն չկա»։


Ապա վեր կացան անվանապես նշանակված բոլոր մարդիկ և սկսեցին խնամել գերիներին։ Բոլոր մերկերին հագցրին ավարի մեջ եղած հագուստներից, կոշիկներ տվեցին, կերցրին, յուղով օծեցին, բոլոր տկարներին գրաստ տվեցին ու տարան Երիքով՝ Արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա։


ու ասաց. «Համեցե՛ք, տիա՛րք, եկեք ձեր ծառայի տուն, հանգստացե՛ք, լվացե՛ք ձեր ոտքերը և վաղ առավոտյան կշարունակեք ձեր ճանապարհը»։ Նրանք ասացին. «Ո՛չ, հրապարակում կգիշերենք»։


Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։


Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։


«Բոլոր սյուքեմացիներին ի լուր ասե՛ք. “Ո՞րն է լավ ձեզ համար՝ Հերոբոաղի բոլոր յոթանասո՞ւն որդիների իշխելը ձեզ վրա, թե՞ մեկ մարդու իշխելը. և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորից ու ձեր մարմնից եմ”»։


«Չլինի թե ճանապարհին տեսնես քո եղբոր մոլորված արջառը կամ ոչխարը և անտես անես դրանք. անպատճառ պետք է վերադարձնես դրանք ու բերես քո եղբոր մոտ։


Փրկի՛ր նրանց, ում մահվան են տանում, փրկագնի՛ր մահապարտներին և մի՛ խնայիր։


Այսպես է ասում Տերը. «Իրավունք ու արդարությո՛ւն արեք, կողոպտվածին փրկե՛ք իրեն զրկողի ձեռքից, պանդուխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատեք և ամբարիշտ մի՛ եղեք, այդտեղ անմեղ արյուն մի՛ թափեք։


Ողորմած մարդը բարիք է գործում իր հոգուն, իսկ անողորմը կործանում է իր մարմինը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ