Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 2:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ Բոոսը կերակրի ժամանակ նրան ասաց. «Մոտեցի՛ր ու հա՛ց կեր և պատառդ թաթախի՛ր քացախի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների մոտ, Բոոսը հեղի տվեց նրան, նա էլ կերավ, կշտացավ և ավելացածը պահեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Բոոսը նրան ասաց. «Ահա ճաշի ժամ է, մոտեցի՛ր այստեղ, կե՛ր հացից և պատառդ թաթախի՛ր քացախահյութի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների կողքին, Բոոսը նրա առջև փոխինձ դրեց, նա կերավ, հագեցավ և մնացորդ թողեց։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 2:14
17 Խաչաձեւ Հղումներ  

Եվ վերցրեց ու քաղաք մտավ. և սկեսուրը նրա հավաքածը տեսավ. Հռութը հանեց այն ուտելիքը, որն ավելացել էր իր կշտանալուց հետո, և տվեց նրան։


Բոլորն էլ կերան ու կշտացան։ Եվ տասներկու սակառ լեցուն ավելացած կտորներ վերցրին։


Երբ ուտես ու կշտանաս, կօրհնես քո Տեր Աստծուն այն լավ երկրում, որ նա կտա քեզ։


Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։


Իսկ ազնվաբարո մարդն ազնիվ բաներ է խորհում և կանգ առնում ազնիվ բաների վրա։


Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։


անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալյուր և աղանձ, ոլոռ, ոսպ ու ձավար,


Եվ Աբիգեան շտապ վերցրեց երկու հարյուր հաց, երկու տիկ գինի և հինգ ոչխարի պատրաստած միս, հինգ գրիվ ցորենի աղանձ, հարյուր ողկույզ չամիչ և երկու հարյուր շարան թուզ և դրանք դրեց էշերի վրա։


Հեսսեն իր որդի Դավթին ասաց. «Այս մեկ արդու խանձած ցորենը և այս տասը հացը վերցրո՛ւ եղբայրներիդ համար և վազի՛ր բանակ՝ եղբայրներիդ մոտ։


Ես խոտ կտամ քո արտերին քո անասունների համար, որպեսզի ուտես և կշտանաս։


Եվ նա ասաց. «Տե՛ր իմ, թող ես շնորհ գտնեմ քո աչքերի առջև, որովհետև դու մխիթարեցիր ինձ և քաղցրությամբ խոսեցիր քո աղախնի հետ, թեև ես աղախին էլ չեմ քո աղախիններից մեկի պես»։


Եվ երբ վեր կացավ հասկ հավաքելու, Բոոսն իր պատանիներին պատվիրեց՝ ասելով. «Թողեք՝ խրձերի միջից էլ հավաքի, և մի՛ ամաչեցրեք նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ