Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Հեսսեն ասաց իր որդի Դավթին. «Վերցրո՛ւ այս մեկ արդու խարկած ցորենը և տասը նկանակն ու շտապի՛ր բանակ, տո՛ւր քո եղբայրներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Հեսսեն իր որդի Դավթին ասաց. «Այս մեկ արդու խանձած ցորենը և այս տասը հացը վերցրո՛ւ եղբայրներիդ համար և վազի՛ր բանակ՝ եղբայրներիդ մոտ։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:17
6 Խաչաձեւ Հղումներ  

բերեցին տասն անկողիններ, ծածկոցներ, տասը կաթսաներ, բրուտի անոթներ, ցորեն, գարի, ալյուր, փոխինդ, ոլոռ, ոսպ,


Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Նրան»։


Իսկ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որչա՜փ առավել ձեր երկնավոր Հայրը բարիքներ կտա նրանց, ովքեր ուզում են իրենից»։


Բոոսը նրան ասաց. «Ահա ճաշի ժամ է, մոտեցի՛ր այստեղ, կե՛ր հացից և պատառդ թաթախի՛ր քացախահյութի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների կողքին, Բոոսը նրա առջև փոխինձ դրեց, նա կերավ, հագեցավ և մնացորդ թողեց։


Այն այլազգին առավոտ կանուխ գալիս արձանացած կանգնում էր ու երեկոյան հետ գնում։ Եվ այսպես քառասուն օր։


Աբիգեան շտապեց, առավ երկու հարյուր նկանակ, երկու տիկ գինի, հինգ եփած ոչխար, հինգ արդու բոված ցորեն, մեկ զամբյուղ չամիչ, երկու հարյուր շարոց չոր թուզ ու դրանք դրեց էշերի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ