ՀՌՈՒԹ 1:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք նորից բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Օրփան համբուրեց իր սկեսրոջը և վերադարձավ իր ժողովրդի մոտ, բայց Հռութը գնաց սկեսրոջ հետևից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք, իրենց ձայնը բարձրացնելով, դարձյալ լաց եղան։ Եվ Որփան համբուրեց իր սկեսուրին, իսկ Հռութը մնաց նրա մոտ։ |
Արքան ասաց. «Թող Քամաա՛մն անցնի ինձ հետ, և ես նրան կանեմ այն, ինչ բարի է իմ աչքին։ Ամեն ինչ, որ դու ինձանից կակնկալես, կանեմ քեզ համար»։
Եղիսեեն թողեց եզներն ու վազեց Եղիայի հետևից՝ ասելով. «Թող նախ համբուրեմ հորս ու մորս, ապա հետևեմ քեզ»։ Եղիան ասաց. «Գնա՛ ու վերադարձի՛ր, քեզ ի՞նչ եմ արել»։
Ամեն ժամ բարեկամներ կարող ես ունենալ, բայց վշտիդ մեջ եղբայրներդ պետքական կլինեն քեզ, քանզի դրա համար էլ ծնվել են նրանք։
Տերը գթալու է Հակոբին, Իսրայելին դարձյալ իր ընտրյալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, և պանդուխտներն ավելանալու են Հակոբի տանը։
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։
Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։
Այդժամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից,
Իսկ մի քանի մարդիկ, որոնց թվում՝ Դիոնիսիոս Արիսպագացին ու Դամարիս անունով մի կին և սրանց հետ ուրիշներ, հարելով նրան, հավատացին։
որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը գնաց Գալիլեա, Տիտոսը՝ Դալմատիա։
Բայց մենք երկմտելով ոչ թե կորստյան ենք մատնվում, այլ հավատով հասնում ենք հոգիների փրկության։
դուք պիտի սպասեի՞ք նրանց, մինչև որ մեծանան, և նրանց համար ձեզ հետ պիտի պահեի՞ք ամուսնանալուց։ Ո՛չ, աղջիկնե՛րս, ես ձեզանից ավելի եմ դառնացած, որովհետև Տիրոջ ձեռքը ծանրացավ ինձ վրա»։
Նոոմինն ասաց Հռութին. «Ահա քո տագերակինը վերադարձավ իր ժողովրդի և իր աստվածների մոտ, դու էլ հե՛տ դարձիր քո տագերակնոջ հետևից»։
Նա իր երկու հարսների հետ դուրս եկավ այն տեղից, որտեղ ապրում էր, և նրանք ճանապարհ ընկան՝ Հուդայի երկիր վերադառնալու համար։
Բոոսը պատասխան տվեց և ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ ամուսնուդ մահվանից հետո արել ես դու քո սկեսրոջ համար. թե ինչպես թողել ես քո հորն ու մորը, քո ծննդավայրը և եկել ես այն ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։