Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 10:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Ով հորը կամ մորն ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 10:37
15 Խաչաձեւ Հղումներ  

«Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, չի կարող իմ աշակերտը լինել.


Հիսուսը նրան ասաց. «“Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով” (Բ Օր. 6.5)։


որ ասում էր իր հորն ու իր մորը, թե՝ “Քեզ չեմ տեսել”, և չճանաչեց իր եղբայրներին ու իր որդիներին անտեսեց, հետևեց քո խոսքերին ու պահեց քո ուխտը։


Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։


Այդժամ ասաց իր ծառաներին. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրյալներն արժանի չէին։


որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը։ Ով Որդուն չի պատվում, չի պատվում և Հորը՝ նրան ուղարկողին։


իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու և մեռելներից հարություն առնելու, ո՛չ կին են առնելու և ո՛չ էլ մարդու են գնալու,


Սակայն Սարդիսում մի քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները և պիտի շրջեն սպիտակ զգեստների մեջ, որոնց արժանի եղան։


Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին և ինձանից ավելի ես փառավորում քո որդիներին՝ թույլ տալով, որ նրանք ուտեն Իսրայելի մատուցած բոլոր զոհերի երախայրիքը”։


Եվ կլինի, որ եթե մեկը դեռևս մարգարեանա, նրա հայրն ու մայրն էլ, որ ծնել են նրան, կասեն նրան. «Չապրես, որովհետև սուտ խոսեցիր Տիրոջ անունով». և նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, կարգելեն նրան մարգարեանալ։


Աբրահամին ծանր թվաց իր որդու մասին ասվածը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ