Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Մի՞թե ես արժանի չէի համբուրելու իմ թոռներին ու դուստրերին։ Արդ, անմտություն արեցիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Թույլ չտվեցիր ինձ, որ համբուրեի որդիներիս ու աղջիկներիս։ Հիմա հիմարություն արեցիր։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:28
15 Խաչաձեւ Հղումներ  

Բոլորն էլ շատ լաց եղան և Պողոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան։


Եղիսեեն թողեց եզներն ու վազեց Եղիայի հետևից՝ ասելով. «Թող նախ համբուրեմ հորս ու մորս, ապա հետևեմ քեզ»։ Եղիան ասաց. «Գնա՛ ու վերադարձի՛ր, քեզ ի՞նչ եմ արել»։


Նրանք նորից բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Օրփան համբուրեց իր սկեսրոջը և վերադարձավ իր ժողովրդի մոտ, բայց Հռութը գնաց սկեսրոջ հետևից։


Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։


քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։


Սամուելն ասաց Սավուղին. «Զուր ես արել, քանի որ չես պահել իմ պատվիրանը, որ Տերն էր պատվիրել։ Տերը քեզ Իսրայելի վրա ցմահ թագավոր պիտի դարձներ,


Աստված տա, որ ամեն մեկդ հանգիստ գտնեք ձեր հոր տանը»։ Եվ համբուրեց նրանց։ Նրանք բարձրացրին իրենց ձայնը, լաց եղան


Եվ Տերն ասաց Ահարոնին. «Ընդառա՛ջ գնա Մովսեսին՝ դեպի անապատ»։ Եվ գնաց ու դիմավորեց նրան Աստծու լեռան վրա ու համբուրեց նրան։


Գիշերը երազում Աստված երևաց Լաբան Ասորուն ու ասաց նրան. «Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես»։


Ես եմ Աստվածը, որ երևացի քեզ Բեթելում, որտեղ ինձ համար կոթող օծեցիր և ուխտ արեցիր։ Արդ, վե՛ր կաց, դո՛ւրս ելիր այս երկրից և գնա՛ այն երկիրը, որտեղ ծնվել ես, և ես քեզ հետ կլինեմ”»։


Եվ Տերը՝ Աստված, Հակոբին ասաց. «Վերադարձի՛ր քո հոր երկիրը՝ քո ազգակիցների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։


Երբ Լաբանը լսեց Հակոբի՝ իր քրոջ որդու անունը, ընդառաջ վազեց, գրկեց նրան, համբուրեց և տարավ իր տունը։ Հակոբը Լաբանին պատմեց ողջ անցուդարձը։


Ես հիմա կարող էի քեզ չարիք պատճառել, բայց քո հոր Աստվածը երեկ ասաց ինձ. “Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես”։


Լաբանն առավոտյան վեր կացավ, համբուրեց իր թոռներին ու դուստրերին, օրհնեց նրանց և վերադարձավ իր բնակատեղին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ