Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 19:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Երբ երիտասարդը լսեց այս խոսքը, տրտմած հեռացավ, որովհետև մեծ հարստություն ուներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Երբ երիտասարդն այս խոսքը լսեց, տրտմած հեռացավ, որովհետև մեծ հարստություն ուներ։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 19:22
17 Խաչաձեւ Հղումներ  

Տերը որոտաց երկնքից, Եվ Բարձրյալն արձակեց իր ձայնը Կարկուտով և հուր կայծակներով։


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։


Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։


Թագավորը տրտմեց, բայց քանի որ սեղանակիցների առջև երդում էր տվել, կարգադրեց նրան տալ ուզածը։


Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։


Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից»։


Հիսուսն աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն։


«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։


Նա, այդ խոսքի վրա խոժոռվելով, գնաց տրտում, որովհետև մեծ ունեցվածք ուներ։


Թագավորը սաստիկ տրտմեց, բայց հրավիրվածների առջև տրված իր երդումների պատճառով չկարողացավ նրան մերժել։


Երբ նա լսեց այս, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհն ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի փոխվի։


Մեկ բան հաստա՛տ իմացեք, որ որևէ պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, այսինքն՝ կռապաշտ, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։


Սպանե՛ք, ուրեմն, ձեր երկրավոր ցանկությունները՝ պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ