Տերը հրաման տվեց մի խոշոր կետի կուլ տալ Հովնանին, և երեք ցերեկ ու երեք գիշեր Հովնանը կետի փորում էր։
Եվ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը՝ իր Աստծուն։
Այնտեղ ջուր կխմես հեղեղատից, իսկ ես հրաման կտամ ագռավներին, որ քեզ այնտեղ կերակրեն»։
Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։
Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։
Նաև շատ կլինեն ծերության մեջ, Թարմ և փափուկ,
Տե՛ր, նեղության մեջ հիշեցինք քեզ, որովհետև քո տված փոքր նեղությունը խրատ է մեզ համար։
Կգնամ ու կվերադառնամ իմ տեղը, մինչև որ ոչնչանան, ապա կփնտրեն իմ երեսը։
Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է, թող աղոթի. բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի.