ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես Գիրքն է ասում. "Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն"»։ |
Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր բխեց անապատում, և գետ՝ ծարաված երկրում։
Ես ջուր պիտի տամ ծարավածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զավակի վրա և իմ օրհնանքները՝ քո որդիների վրա։
«Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացե՛ք, գնե՛ք ու կերե՛ք առանց արծաթի, առանց գինու և ճարպի համար վճարելու։
Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։
«Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետև մինչև հավիտենություն չպիտի պակասեն քո բերանից, քո զավակի բերանից և քո զավակի սերունդների բերանից»,- ասում է Տերը։
Այն օրը կենդանի ջուր կբխի Երուսաղեմում, նրա մի կեսը՝ դեպի առջևի ծովը, նրա մյուս կեսը՝ դեպի հետևի ծովը, այդպես կլինի նաև ամռանն ու գարնանը։
Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. «Եթե միայն գիտենայի՜ր Աստծու պարգևները, և թե ով է, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջուր տուր”, գուցե դու ինքդ նրանից ուզեիր, և նա քեզ կենդանի ջուր կտար»։
Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կդառնա բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։