11 Կյանքի աղբյուրն արդարի ձեռքում է, կորուստը կփակի ամբարիշտի բերանը։
11 Արդարի բերանը կյանքի աղբյուր է, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։
Իմաստունի համար օրենքը կյանքի աղբյուր է, իսկ անմիտը որոգայթի մեջ պիտի մեռնի։
Տիրոջ օրհնությունն արդարների գլխին է, ամբարիշտների բերանը կփակվի տարաժամ սուգով։
Մարդու սրտում խորհուրդը խոր ջուր է, բխող գետ է և կյանքի աղբյուր։
Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։
Կա ոսկի և բազում արտեր, բայց իմաստուն շուրթերն են պատվական անոթ։
Իմաստունների շուրթերը շաղ են տալիս իմաստություն, իսկ անմիտների սրտերը չեն կարող հաստատ լինել։
Արդար մարդկանց շուրթերը պիտի շնորհներ բխեցնեն, ամբարիշտների բերանը պիտի կործանվի։
Լեզվի հոգածությունը կյանքի ծառ է. ով հսկում է այն, իր հոգին պիտի լցվի։