ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։ |
Ապա փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին և ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։
Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը, Հիսուսին մի ապտակ տալով, ասաց. «Այդպե՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»։
Պիղատոսը դարձյալ ապարանք մտավ, կանչեց Հիսուսին ու ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։