Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը, Հիսուսին մի ապտակ տալով, ասաց. «Այդպե՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Երբ Հիսուսն այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը նրան ապտակեց ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում քահանայապետին»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:22
12 Խաչաձեւ Հղումներ  

Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։


Ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորը գլխին քաշել, բռունցքներով խփել և ասել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՜վ դու Քրիստոս, այն ո՞վ է, որ քեզ խփեց»։ Սպասավորներն էլ ապտակում էին նրան։


Եվ Հուդան, իր հետ վերցնելով գունդը և քահանայապետների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահակների, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։


«Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տո՛ւն, Հուդայի հազարավորների մեջ սակավաթիվ ես լինելու. ինձ համար քեզնից պիտի ելնի մեկը՝ Իսրայելի իշխան լինելու, և նրա ելքն աշխարհի օրերի սկզբից է։


Պասքորը հարվածեց Երեմիա մարգարեին և արգելափակեց նրան բանտում՝ Բենիամինի դարպասի մոտ, Տիրոջ տան վերնահարկում։


աչքերի տեգով շարժվել ինձ վրա։ Իրար հետևից խփել է ծնկիս. բոլորը մեկտեղ խուժել են վրաս։


Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփո՛րձ արա նրանց, ովքեր լսել են, թե ես նրանց հետ ի՛նչ եմ խոսել. ահավասիկ նրանք գիտեն, թե ի՛նչ եմ ասել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ