Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Պիղատոսը դարձյալ ապարանք մտավ, կանչեց Հիսուսին ու ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Պիղատոսը դարձյալ ատյան մտավ, կանչեց Հիսուսին ու հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:33
25 Խաչաձեւ Հղումներ  

«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- և ես Դավթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառավիղի, որ թագավորելու է որպես արքա. նա խելամիտ է լինելու, իրավունք ու արդարություն է պաշտպանելու երկրի վրա։


որովհետև Տերը քեզնից հեռացրեց շրջակա անիրավությունները, Տերը քեզ փրկեց քո թշնամիների ձեռքից. Իսրայելի թագավորը՝ Տերը, քո մեջ է, և այլևս չարիք չես տեսնի։


Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։


Հիսուսը կանգնեց կառավարչի առջև։ Կառավարիչը հարցրեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսն ասաց. «Դու ես ասում»։


Այն ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան պալատ և նրա շուրջը հավաքեցին ողջ գունդը։


Պիղատոսը հարց տվեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխան տվեց նրան և ասաց. «Այո՛, ինչպես ասացիր»։


Սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։


Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։


արմավենիների ճյուղեր վերցրեց և Հիսուսին ընդառաջ ելավ՝ աղաղակելով. «Օվսաննա՜ (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26), ո՛վ թագավոր Իսրայելի»։


«Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո թագավորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրա» (Զաք. 9.9)։


Հիսուսը պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թե՞ իմ մասին ուրիշներն ասացին քեզ»։


Պիղատոսը նրան ասաց. «Եթե այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։


Պիղատոսը նրան հարցրեց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։ Երբ այս ասաց, անմիջապես դուրս ելավ հրեաների մոտ ու ասաց նրանց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։


Դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել։ Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթե դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Ամենայն ոք, ով ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսեր»։


Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։


Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս՝ ձեզ մոտ եմ բերում, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։


Դարձյալ մտավ ապարանք ու Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան պատասխան չտվեց։


Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ կյանք է տալիս ամեն ինչի, և Հիսուս Քրիստոսի առաջ, որ Պիղատոս Պոնտացու առաջ վկայեց բարի դավանությունը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ