Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 (որպեսզի կատարվի Հիսուսի այն խոսքը, որ նա ասաց՝ նշելով, թե ինքն ի՛նչ մահով էր մեռնելու)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 որպեսզի կատարվեր Հիսուսի այն խոսքը, որ ասաց՝ ցույց տալով, թե ինքն ի՛նչ մահով է մեռնելու։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:32
17 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա,


«Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին պիտի մատնվի խաչվելու համար»։


և հեթանոսներին հանձնելու, որ ծաղրվի, ծեծվի, խաչ հանվի և երրորդ օրը հարություն առնի»։


Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ։ Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։


«Ահա ելնում ենք Երուսաղեմ, և Մարդու Որդին կմատնվի քահանայապետներին ու դպիրներին, նրան մահվան կդատապարտեն, նրան հեթանոսներին կհանձնեն,


ապա նրա մարմինը ծառի վրա թող չմնա. նույն օրն իսկ կթաղեք նրան, որովհետև Աստծուց անիծված է նա, ով կախված է ծառից։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն»։


Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),


Քարկոծում էին Ստեփանոսին, որն աղոթում էր ու ասում. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։


Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ ոչ թե բարի գործի, այլ հայհոյության համար ենք քարկոծում, քանզի դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։


Հրեաները դարձյալ քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։


Ձեր բոլորի համար չեմ ասում, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը՝ “Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ” (Սաղ. 40(41).10(9))։


Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրե՛ք նրան և ձեր Օրենքի համաձայն նրան դատե՛ք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որևէ մեկին սպանելն օրինավոր չէ»


Այս ասաց՝ նշելով, թե ի՛նչ մահով պիտի փառավորի Աստծուն։ Եվ երբ այս ասաց, ավելացրեց. «Արի՛ իմ հետևից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ