ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Հիսուսին վերցնել ու գանակոծել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց վերցնել ու գանահարել Հիսուսին։ |
Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի, և երեսս շուռ չտվեցի երեսիս թքելու նախատինքից։
Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար պատժվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։
Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք և խաչ հանելու, ոմանց տանջելու եք ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք եք հալածելու,
Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին և ուզում, որ նրան խաչը հանի։ Եվ նրանց ու քահանայապետների ձայներն ավելի էին ուժեղանում։
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։