Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց վերցնել ու գանահարել Հիսուսին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Հիսուսին վերցնել ու գանակոծել։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։


և հեթանոսներին են մատնելու. նա ծաղրվելու է, գանահարվելու է և խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու»։


Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։


Արդ նրան կգանահարեմ ու կարձակեմ»


Ձաղկելով պիտի սպանեն նրան, և երրորդ օրը հարություն պիտի առնի»։


Բայց նրանք բարձր ձայնով ստիպում էին ու պահանջում, որ նա խաչը հանվի։ Եվ նրանց ու քահանայապետների աղաղակը ուժեղանում էր։


Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու եք ու քաղաքից քաղաք հալածելու։


Հերկողները հերկեցին իմ թիկունքի վրա և երկար շարեցին իրենց ակոսները»։


Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք նրա վերքերով բժշկվեցիք։


մյուսներն էլ ենթարկվեցին նախատինքների ու գանահարությունների, կապանքների ու բանտի,


Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ ընդունել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ