Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց հիմա քեզ մոտ եմ գալիս և այս բաները խոսում եմ աշխարհում, որպեսզի նրանք իրենց մեջ իմ լիառատ ուրախությունն ունենան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց հիմա ես քեզ մոտ եմ գալիս և այս բաներն ասում եմ, ինչքան ժամանակ որ աշխարհում եմ, որպեսզի իմ ուրախությունն իրենց մեջ ամենայն կատարելությամբ ունենան։ |
Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։
Երանի՜ նրան, ով իր ցանկությունը նրանցով լցրեց. Չեն ամաչելու, երբ դռան մոտ խոսեն Նրանց թշնամիներն իրենց հետ։
Ո՛չ իրենց սրով ժառանգեցին երկիրը, Ո՛չ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, Այլ քո աջը, քո բազուկն ու քո երեսի լույսը, Քանզի սիրեցիր նրանց։
Հիսուսը հասկացավ, որ Հայրն ամեն բան իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։
Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և դուք կատարելապես ուրախ լինեք։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք աշխարհի մեջ են, և ես դեպի քեզ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որն ինձ տվեցիր, որպեսզի լինեն մի, ինչպես որ մենք ենք մի։
Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։
որովհետև Աստծու արքայությունը ուտելիք ու ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով.
նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։
Շատ բան ունեի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով և թանաքով, քանի որ հույս ունեմ անձամբ գալու ձեզ մոտ և դեմ առ դեմ խոսելու, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի։